ՊԱՅՄԱՆՆԵՐ և ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
(“Լոնդոն Երևան Կօ” ապահովագրական ՍՊ ընկերության
ինտերնետային պաշտոնական կայք-էջից օգտվելու)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Սույն կարգն ընդունվում է “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքի 84 հոդվածի կանոնների հաշվառմամբ ինտերնետում տեղադրված “Լոնդոն Երևան Կօ” ապահովագրական ՍՊ ընկերության ինտերնետային կայքի օգտագործման կանոնները սահմանելու նպատակով:
- Կարգով սահմանվում է “Լոնդոն Երևան Կօ” ապահովագրական ՍՊ ընկերության ինտերնետային կայքէջում արտացոլված տեղեկատվությանը, ներառյալ` գործունեության պայմաններին, կանոններին, պայմանագրերին, պաշտոնական և ոչ պաշտոնական փաստաթղթերին և այլնին (այսուհետ` Տեղեկատվություն) ծանոթանալու և դրանցից օգտվելու պայմանները:
- Սույն կարգի դրույթները տարածվում են ցանկացած անձի վրա, ով սահմանված կարգով մուտք է գործել սույն կայք:
- Ստորև օգտագործվելիք «Դուք», «Ձեր» արտահայտությունները վերաբերվում են կայքից օգտվող անձանց: Ստորև օգտագործվելիք «Մենք», «Մեր» արտահայտությունները վերաբերվում են «Լոնդոն Երևան Կօ» ապահովագրական ՍՊ ընկերությանը (այսուհետ նաև` Ընկերություն),
- Մուտք գործելով և օգտվելով տվյալ ինտերնետային կայքից Դուք ընդունում և պարտավորվում եք հետևել և կատարել ստորև շարադրված պայմանները և պահանջները:
- Առկա Տեղեկատվությունը հիմնված է գործող իրավական դաշտի վերաբերյալ Ընկերության մոտեցումների (դիրքորոշման), սուբյեկտիվ կարծիքի վրա և չի հանդիսանում որևէ իրավական ակտի կիրառման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
- Ընկերությունը չի երաշխավորում Տեղեկատվության օգտագործման թե դրական և թե բացասական հետևանքները: Կայքում որևէ ոլորտի վերաբերյալ տեղ գտած Տեղեկատվության կարծիքի համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում և մինչ դրան հետևելը խորհուրդ է տրվում ստանալ համապատասխան մասնագիտական խորհրդատվություն:
- Կայքում զետեղված որևէ Տեղեկատվություն չի հանդիսանում Ընկերության կողմից որևէ պայմանագրի կնքման առաջարկ, կամ որևէ իրավունքի տրամադրմանը, փոփոխմանը և/կամ դադարեցմանն ուղղված գործողություն (օֆերտա):
ՀԵՂԻՆԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ
- Տեղեկատվության մեջ առկա ապրանքային նշանները, խորհրդանշանները, Ընկերությանը պատկանող անվանումները (ֆիրմային) պահպանվում են օրենքով սահմանված կարգով: Դրանք կարող են օգտագործվել միայն օրենքով սահմանված կարգով և պայմաններով: Կայքում օգտագործված նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Էջերի էկրանների, տեղեկությունների և նյութերի հետ կապված հեղինակային իրավունքները պատկանում են և տրվում են Ընկերության կողմից, եթե այլ բան նշված չէ: Նման կարգի և պայմանների չպահպանման պարագայում Դուք կենթարկվեք օրենքով սահմանված պատասխանատվության:
- Դուք կարող եք տպել, արտագրել, ներլցնել կամ ժամանակավորապես պահել մեր կայքից որոշ քաղվածքներ միայն տեղեկատվական նպատակներով կամ երբ որ Դուք օգտվում եք մեր ծառայություններից: Տեղեկատվության մեջ չի թույլատրվում կատարել փոփոխություններ կամ ձևափոխություններ:
- Տվյալ կայքում պարունակվող տեղեկատվության որևէ մաս չպետք է փոփոխության ենթարկվի, վերարտադրվի, պահվի վերականգնման համակարգում, փոխանցվի (որևէ ձևով կամ միջոցներով), արտագրվի, բաժանվի, օգտագործվի ածանցյալ գործերի ստեղծման համար կամ օգտագործվի որևէ այլ կերպ կոմերցիոն կամ հասարակական նպատակներով` առանց դրա համար Ընկերությունից ստացված նախնական գրավոր համաձայնության:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
- Տեղեկատվությունը և սույն պայմանները չեն ենթադրում Մեր կողմից որևէ երաշխիքի տրամադրում Ձեր կողմից սույն կայքի օգտագործման (օգտվելու) և դրա արդյունքում առաջացող հնարավոր ցանկացած հետևանքի համար, ներառյալ` վիրուսների կամ համակարգչին այլ կերպ վնասող գործոնների բացակայության մասին:
- Դուք պետք է գիտակցեք, որ ինքներդ եք կրում սույն կայքից օգտվելու (օգտագործման) ինչպես նաև դրա արդյունքում առաջացող հնարավոր ցանկացած հետևանքների ռիսկը: Մեր ընկերությունը որևէ կերպ պատասխանատու չէ կայքից օգտվելու արդյունքում առաջացող որևէ հետևանքի համար:
- Մենք չենք երաշխավորում, որ Տեղեկատվությունը համապատասխանում է այդպիսի տեղեկատվությանը ներկայացվող թե իրավական և թե հասարակական պահանջներին, այնուամենայիվ Մենք ձգտում ենք հնարավորինս պահպանել դրա համապատասխանությունը վկայակոչված պահանջներին:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
- Կայքը և սույն կարգը չունի Ձեր և/կամ ցանկացած այլ անձի վերաբերյալ տվյալների հավաքագրման նպատակ: Կայքի միջոցով ստացված Ձեր տվյալները Մեր կողմից կօգտագործվեն այնքանով որքանով դա կնպաստի Ձեր հետ հարաբերությունների կարգավորման, խարդախությունների կանխարգելման և պարտքերի հավաքագրման նպատակներով կամ մեր բիզնեսն արդյունավետ կազմակերպելու և Ձեզ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, ինչպես նաև կայքի միջոցով վիճակագրական վերլուծություն կատարելու համար:
- Կայքի միջոցով Ձեր վերաբերյալ ստացված տեղեկությունները չեն տրամադրվի երրորդ անձանց (ներառյալ պետական և ոչ պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց), բացառությամբ այն դեպքերի երբ օրենքով նման տվյալների տրամադրումը կլինի իրավաչափ: