Նախագահի ուղերձը Ընկերության մասին Մասնակիցներ Կորպորատիվ կառավարում Ղեկավարներ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

“Լոնդոն-Երևան Կօ” Ապահովագրական ՍՊ Ընկերությունը հիմնադրվել և գրանցվել է Հայաստանում 1998թ.: Ապահովագրական գործունեություն Ընկերությունն իրականացնում է 2000թ. փետրվարից:

Ընկերությունը, համաձայն “Ոչ Կյանքի” ապահովագրության լիցենզիայի, իրականացնում է “Ոչ Կյանքի” ապահովագրություն հետևյալ դասերով`

  1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  2. Առողջության ապահովագրություն,
  3. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն,
  4. Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն,
  5. Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
  6. Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,
  7. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
  8. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
  9. Ֆինանսական վնասների ապահովագրություն,
  10. Աջակցության ապահովագրություն:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 530,5 մլն. դրամ:
Ընկերության անձնակազմը բաղկացած է 22 աշխատողներից:
Ընկերությունում գործում է կոլեգիալ ղեկավարման համակարգ:.

Իր գործունեության ընթացքում Ընկերությունն իրեն դրսևորել է որպես ապահովագրական շուկայում առավել կայուն ընկերություն`

  1. 2003թ. սկսած Ընկերությունը իր հավաքագրած ապահովագրավճարների ցուցանիշով գտնվում է ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների առաջին եռյակում,

  2. Ընկերության ղեկավարությունը գրեթե անփոփոխ է սկսած 2000թ.` բացառությամբ ընկերության կառուցվածքային զարգացման հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների,

  3. Դրամական հոսքերի, ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերլուծությունը ցույց է տալիս վերջիններիս մշտական աճն ընկերության ակտիվների մեծացման ուղղությամբ:

Ընկերության հիմնադիր և բաժնեմասերի 100% սեփականատեր է հանդիսանում “Լոնդոնգեյթ” («Londongate») Բրիտանական խումբը, որի մեջ ներառված են 12 ընկերություններ, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը Մեծ Բրիտանիայում, Արևելյան Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Աֆրիկայում:

Գործունեության ընթացքում ձեռք բերած համբավի շնորհիվ Լլոյդսի որոշ Անդերայթերներ և միջազգային ապահովագրական շուկայի որոշ խոշոր մասնակիցներ Ընկերությանը բացառիկ իրավունք և հնարավորություն են տվել իրենց անունից իրականացնել ռիսկերի անդերայթինգ:

Ընկերության ռազմավարությունն է եղել և այժմ էլ հանդիսանում է իր վրա վերցված բոլոր ապահովագրական պարտավորությունների վերաապահովագրությունը` պորտֆելի առավելագույն պաշտպանվածության ապահովման, Ընկերության նկատմամբ հաճախորդների վստահության և ծառայությունների գրավչության բարձրացման նպատակով:

Վերջին տարվա ընթացքում, հաշվի առնելով բարձր իրացվելի ակտիվների աճը, երկարաժամկետ կտրվածքով եկամուտն ավելացնելու նպատակով Ընկերությունը սկսել է աստիճանաբար ավելացնել պարտավորությունների սեփական պահումը: 

Ստորև բերվում է այն վերաապահովագրողների ցանկը, որոնց հետ 2007թ.-ի ընթացքում համագործակցել է ընկերությունը:

Վերաապահովագրողներ

Միջազգային վարկանշող կազմակերպության անվանումը և տրված վարկանիշը

Standard & Poor's

A.M. Best

Fitch

Moody's

LLOYD’S

A+ Strong

A Excellent

A+ Strong

-

MUNICH RE

AA- Very strong

A+Superior

AA- Very strong

Aa3 Excellent

HANNOVER RE

AA- Very strong

A Excellent

-

-

AIG EUROPE S.A. (GEORGIAN BRANCH)

AA+ Very strong

A+ Superior

AA Very Strong

Aa2 Excellent

AIG EUROPE UK LIMITED

AA+ Very strong

A+ Superior

AA Very Strong

Aa2 Excellent

SCOR

A- Strong

A- Excellent

A- Excellent

A3 Excellent

SWISS RE

AA-Strong

A+ Superior

-

Aa2 Excellent

WURTTENBERGISCHE VERSICHERUNG AG

-

A- Excellent

A Strong

-

ACE EUROPEAN GROUP LTD

A+ Strong

A+ Superior

-

-

THE NEW INDIA ASSURANCE CO. LTD

-

A Excellent

-

-

UNITED INSURANCE COMPANY

-

A- Excellent

-

-

Ընկերության հաճախորդ են հանդիսանում արտադրության, ծառայությունների տարբեր ոլորտների և բնագավառների ներկայացուցիչներ, բանկեր, առևտրային կազմակերպություններ, սուպերմարկետների ցանցեր, որոնցից շատերն առաջատար տեղ են զբաղեցնում իրենց գործունեության համապատասխան բնագավառներում: Ընկերության ծառայություններից նաև օգտվում են ոչ կոմերցիոն, հասարակական և ոչ պետական կազմակերպություններ, դեսպանատներ, ինչպես նաև օտարերկրյա և ՀՀ քաղաքացիներ:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ:

2007թ.-ի արդյունքներով ապահովագրավճարների հավաքագրման ծավալով ընկերությունը
ՀՀ ապահովագրական շուկայում զբաղեցրել է երկրորդ տեղը:


ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ և ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ.