ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապահովեք Ձեր ապագան այսօր
Դժբախտ պատահարներից ապահովագրությունը նախատեսում է հատուցումներ` պատահարի հետևանքով ապահովադրի կրած լուրջ մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքերում: Այն նախատեսում է նաև շաբաթական կամ ամսեկան կտրվածքով ֆինանսական հատուցումներ ժամանակավոր ամբողջական անաշխատունակության դեպքում:
«Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ընկերությունը մշակել է հատուցումների լայնամասշտաբ ընտրանի` պատահարների ֆինանսական հետևանքները մեղմելու նպատակով: Փաթեթները կարող են հարմարեցվել անհատների, ընտանիքների կամ մեծ կորպորատիվ խմբերի համապատասխան պահանջներին:
Կախված Ձեր նախապատվություններից` վկայագիրը կարող է ապահովել ծածկույթ Ձեզ համար օրվա մեջ 24 ժամվա, տարվա մեջ` 365 օրվա կամ որոշակի հատուկ ժամանակահատվածի ընթացքում, ինչպես օրինակ` աշխատանքային ժամերին և այլն:
Տարածքային սահմանափակումներ` ԵՐԿՐԱԳՈՒՆԴ
Դժբախտ պատահարների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
պատշաճ լրացված հարցաթերթիկ, անձնագրի պատճե:
ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՊԱՀԱՆՋԻ ԴԻՄՈԻՄ