ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարելի կորուստներ

Ձեզ հետ պատահար է տեղի ունեցել:
Աշխատանքի գնալու ճանապարհին Ձեր մեքենան վնասվել է կամ առավոտյան հայտնաբերում եք, որ այն պարզապես անհետացել է:
Այսօր մենք շատ կապված ենք մեր մեքենաներին և երբ դրանք վնասվում են փորձում ենք անմիջապես վերականգնել:

«Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է ավտոմեքենաների համապարփակ ապահովագրություն, որի միջոցով կպաշտպանվեք Դուք, Ձեր ընտանիքի անդամները և այն գումարը, որը ծախսել եք գնելով մեքենա:
«Լոնդոն-Երևան Կօ» Ավտոմեքենաների Ապահովագրության Վկայագիրը տրամադրում է մեր հաճախորդներին վստահելի ծածկույթ ավտոմեքենայի վթարի, հրդեհի, գողության և բնական աղետների պատճառած վնասների դեպքում:

Առաջարկվող ծածկույթներն են.

Նյութական վնասների ապահովագրություն.
Այս ծածկույթն ապահովում է հատուցում Ձեր մեքենային բախման, հրդեհի կամ գողության արդյունքում պատճառված ցանկացած պատահական վնասի և/կամ ամբողջական կորստի դեպքում:

Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրություն.
Ծածկում է Ձեր պատասխանատվությունը, որն առաջացել է Ձեր ավտոմեքենայի վթարի հետևանքով այլ անձանց կյանքին, առողջությանը, ավտոմեքենային, անշարժ կամ որևէ այլ գույքին պատճառված վնասի հետևանքով:

Դժբախտ պատահարների և բժշկական ծախսերի ապահովագրություն.
Այս ծածկույթն ապահովում է հատուցում վարորդին և/կամ ուղևորներին ավտովթարի հետևանքով հասցված վնասվածքի կամ մահվան դեպքում: Այն կարող է ապահովել նաև հիվանդանոցային բուժման և այլ անհրաժեշտ բժշկական ծախսերի հատուցումը:

Մեր ծառայություններից օգտվելու դեպքում Դուք ոչ միայն կօգտվեք մեր 24 ժամյա գործող հեռախոսագծերից, որն երաշխավորում է պահանջների արագ և անաչառ կարգավորում, այլև կստանաք անհրաժեշտ օգնություն, որպեսզի ազատվեք ավտովթարի հետ կապված բարդություններից, իրավական խնդիրներից, ավտոէվակուացիայի և վերանորոգման ծախսերից:

Նյութական վնասի ապահովագրության դեպքում կիրառվող Ոչ Պայմանական Չհատուցվող Գումարը տատանվում է 150-500 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Բոլոր դրույթները կարգավորվում են համաձայն «Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ընկերության Ավտոմեքենաների Ապահովագրության Պայմանների:

Ավտոմեքենաների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

ֆիզիկական անձանց համար` պատշաճ լրացված հարցաթերթիկ, անձնագրի պատճե, ավտոմեքենայի տեխ. անձնագրի պատճե, ավտոմեքենան` լուսանկարելու համար, վարորդների անձնագրերի և վարորդական իրավունքի վկայականի պատճեները:
իրավաբանական անձանց համար`
պատշաճ լրացված հարցաթերթիկ, ավտոմեքենայի տեխ. անձնագրի պատճե, ավտոմեքենան` լուսանկարելու համար, վարորդների անձնագրերի և վարորդական իրավունքի վկայականի պատճեները, պետ. ռեգիստրի վկայականի պատճեն, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային տվյալներ:

ՊԱՅՄԱՆՆԵՐ             ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ            ՊԱՀԱՆՋԻ ԴԻՄՈԻՄ