ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երբ համադրվում են թիմային աշխատանքն ու անհատական մոտեցումը
Ապահովադրին խոշոր ծախսերից զերծ պահելու նպատակով «Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ընկերությունը մշակել է Բժշկական ապահովագրության հատուկ ծրագիր, որը բավարարում է տեղական շուկայի բոլոր պահանջները:
Թե' անհատական և թե' կորպորատիվ Բժշկական ապահովագրության փաթեթները կկարգավորեն առողջության հետ կապված բոլոր խնդիրները, կապահովեն ճիշտ ժամանակին բժշկական ախտորոշումներ և որակավորված բուժում լավագույն բուժ. հաստատություններում:
Բժշկական ապահովագրությունը նախատեսում է հատուցումներ և' դժբախտ պատահարների, և' հիվանդության դեպքերում հոսպիտալացման ծախսերի համար, ինչպես նաև օրեկան կանխիկ հատուցման վճարում` լրացուցիչ ծախսերը հոգալու նպատակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՄԵՆՔ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ` ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ:
Առկա են 3 սխեմաներ. Ոսկի, Արծաթ և Բրոնզ` հետևյալ սահմաններով:
Ծածկույթ |
Ոսկի |
Արծաթ |
Բրոնզ |
Բժշկական |
10,000 ԱՄՆ դոլար |
5,000 ԱՄՆ դոլար |
2,500 ԱՄՆ դոլար |
Առկա են տարբեր լրացուցիչ հատուցումներ, որոնք կարող են ներառվել Ձեր վկայագրում` ըստ պահանջի: Խնդրում ենք մանրամասնությունների համար դիմել մեր մասնագետներին:
Որպես մեր ծառայությունների մաս, «Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ընկերությունում աշխատում են ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկներ, որոնք համագործակցում են տարբեր բուժ. հաստատությունների, դեղատների, հիվանդանոցների և վիրաբույժների հետ:
Բժիշկները հասանելի են զանգերի համար օրեկան 24 ժամ: Բժշկի խնդիրն է կարգավորել և վերահսկել պահանջները, ստուգել արդյոք իրականացված բուժումը համապատասխանում է աշխտորոշմանը և բուժման ժամանակակից ստանդարտներին:
Բոլոր հատուցումներն իրականացվում են Վկայագրի ժամկետներին, պայմաններին և բացառություններին համապատասխան:
Բժշկական ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
Ֆիզիկական անձանց համար
պատշաճ լրացված հարցաթերթիկ, անձնագրի պատճե, 1 հատ 3x4 չափսի ֆոտոնկար, բժշկական նախնական հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացության պատճե (վճարվում է Ընկերության կողմից):
Իրավաբանական անձանց համար
պատշաճ լրացված հարցաթերթիկ, կազմակերպության անվանումը (հայերեն և անգլերեն), իրավաբանական հասցեն և գործունեության հասցեն, ՀՎՎՀ, Բանկի անվանումն ու հաշվի համարը, գրանցման համարը, վկայականի համարը, տնօրենի անուն ազգանունը, հեռախոսահամարները: