Նախագահի ուղերձը Ընկերության մասին Մասնակիցներ Կորպորատիվ կառավարում Ղեկավարներ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

«ԼՈՆԴՈՆ ԵՐԵՎԱՆ  Կօ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ  ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «Լոնդոն Երևան Կօ» ապահովագրական ՍՊ ընկերությունն (այսուհետ` Ընկերություն) իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է (այսուհետ` Կորպորատիվ կառավարում) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կազմավորված, մեկ միասնական նպատակին հասնելու կապակցությամբ համագործակցող կառավարման մարմինների միջոցով:
  2. Ընկերությունում Կորպորատիվ կառավարումն իրականացվում է ելնելով հետևյալ չափանիշներից`
  3. հավասարակշիռ աստիճանակարգված վերահսկողություն և կոլեգիալություն` խնդիրների լուծման և որոշումների ընդունման կապակցությամբ,
  4. Ընկերության ամենօրյա գործունեության համար պատասխանատու ղեկավարի առկայություն,
  5. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովին հաշվետու խորհուրդ.
  6. Ընկերության խորհրդին հաշվետու գործադիր տնօրեն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. Ընկերության կառավարման մարմիններն են`
  1. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովն է: Ժողովին մասնակցելու և քվեարկելու միջոցով մասնակիցներն իրականացնում են Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները: Ժողովը յուրօրինակ կառավարման ձև է, որը հնարավորություն է տալիս դրական կամ բացասական գնահատական տալ խորհրդի, նրա անդամների, գլխավոր տնօրենի և մյուս ստորաբաժանումների աշխատանքին:
  2. Ընկերության խորհուրդը կոչված է իրականացնելու Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը` օրենքով, կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված լիազորությունների սահմաններում: Վերջինս կարևոր դեր է կատարում Ընկերության  ներքին կառավարման, արտաքին տնտեսական (նաև ոչ տնտեսական) հարաբերություններին մասնակցելու գործում:

Ընկերության խորհուրդը կազմված է 5 անդամից, ներառյալ խորհրդի նախագահը:

Գործադիր տնօրենն իրականացնում է Ընկերության ընթացիկ գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը:

Գործադիր տնօրենը պատասխանատու է Ընկերության ամենօրյա ղեկավարման և ժողովի ու խորհրդի որոշումների կատարման համար: Վերջինս կարևոր դեր է կատարում Ընկերության ժողովի և խորհրդի կողմից մշակված տնտեսական ռազմավարության, Ընկերության առջև դրված նպատակներին հասնելու կապակցությամբ:

Գործադիր տնօրենի աշխատանքը գնահատվում է Ընկերության տարեկան (սահմանված լինելու դեպքում նաև եռամսյակային և այլն) գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ` հաշվի առնելով հետևյալ սկզբունքները (չափանիշներ)`

    1. Ընկերության համար օգտակար աշխատանքային (գործնական) կապերի հաստատում,
    2. Ընկերության բաժնեմասի սեփականատերերի, խորհրդի, ընկերության աշխատակիցների կողմից հեղինակություն և վստահություն,
    3. ապահովագրական շուկայի զարգացման միտումների իմացություն, հիմնավորված որոշումներ կայացնելու ընդունակություն,
    4. մասնագիտական գիտելիքների ու փորձի օգտագործմամբ Ընկերության բնականոն գործունեության ապահովման համար կիրառելի այլ որոշումների  ընդունում:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ
ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Բացի վերը նշված կառավարման մարմիններից Ընկերությունում գործում են կառուցվածքային ստորաբաժանումներ:

Նշված մարմինների գործունեությունը կոչված է ապահովելու Ընկերության կողմից իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի համապատասխանությունն ընդունված չափանիշներին, Ընկերության հաճախորդներին արհեստավարժ, բանիմաց մասնագետների կողմից սպասարկումը:

Ընկերությունում աշխատում են թվով 22 աշխատակիցներ:

Ընկերության գործակալներն են`
Էդմոնդ Խաչիկյանը, Գոհար Ավետիսյանը, Գևորգ Բոսնոյանը, Արսեն Հովսեփյանը, Սուսան Հովհաննիսյանը, Վարսենիկ Խոսրովյանը, Միքայել Մխիթարյանը, Էդգար Աթոյանը, "Ամերիաբանկ" ՓԲԸ, "Յունիբանկ" ՓԲԸ: