ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պատասխանատվության ապահովագրությունն ապահովում է ֆինանսական պաշտպանություն երրորդ անձանց կողմից Ապահովադրին ներկայացված պահանջների դեմ: Սույն ապահովագրությունը հատուցում է ընկերության պատասխանատվության լայն սպեկտրի կորուստներ, որոնք պատկանում են հետևյալ դասերին.
Գործատուի պատասխանատվությունը պաշտպանում է գործատուներին պահանջներից` կապված աշխատողների վնասվածքների և հիվանդությունների հետ, որոնք կարող են առաջանալ աշխատանքի ընթացքում:
Հասարակական պատասխանատվությունը նախատեսում է ապահովագրել Ձեր իրավական պատասխանատվությունը և պաշտպանել Ձեզ երրորդ անձանց հասցված ցանկացած վնասի կամ կորստի դեպքում, որոնք կարող են առաջանալ Ձեր գործողություններից և գործունեությունից:
Արտադրանքի պատասխանատվությունը հատուցում է ապրանք արտադրողին կամ բաշխողին, եթե նրանք պարտավոր են հատուցել օգտագործողին, սպառողին կամ այլ անձանց, ով վնաս կամ վնասվածք է ստանում այդ արտադրանքի օգտագործումից;
Մասնագիտական պատասխանատվությունը պաշտպանում է ապահովադրին յուրաքանչյուր կորստից, որն ապահովագրության վկայագրի գործողության ընթացքում կարող է առաջանալ իր դեմ ուղղված ցանկացած պահանջից` կապված իր մասնագիտական գործունեության ընթացքում որևէ սխալ գործողության հետ:
Սույն ապահովագրությունը կենսական անհրաժեշտություն ունի հաշվապահների, աուդիտորների, գնահատողների և նմամատիպ գործունեությամբ զբաղվող այլ անձանց համար:
Պատասխանատվության ապահովագրությունը հատուցում է ապահովադրին միայն այն դեպքում, եթե նրանք ունեն իրավական պատասխանատվություն երրորդ անձանց նկատմամբ:
Պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
իրավաբանական անձանց համար` պատշաճ լրացված հարցաթերթիկ, պետ. ռեգիստրի վկայականի պատճե, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային տվյալներ: