Հաճախ Տրվող Հարցեր

Ինչ՞ու է Ձեր ընկերությունը կոչվում “Լոնդոն-Երևան Կօ”:
“Լոնդոն-Երևան Կօ” ապահովագրական ընկերության միակ մասնակիցը և բաժնեմասերի 100% սեփականատերն է հանդիսանում “Լոնդոնգեյթ” («Londongate») Բրիտանական խումբը, որի կազմում ներառված են Մեծ Բրիտանիայում, Եվրոպայի, ԱՊՀ երկրներում և Աֆրիկայում գործող12 ընկերություններ:
Խմբի կազմում ընդգրկված հիմնականում բոլոր ընկերությունների անվանումները կազմված են “Լոնդոն + (գործունեության աշխարհագրական վայր)” սկզբունքով:
Ո՞ր երկրներում են գործում Ձեր Ճանապարհորդության Ապահովագրության վկայագրերը և արդյո՞ք դրանք համապատասխանում են ՀՀ հավատարմագրված դեսպանատների կողմից մուտքի թույլտվություն (վիզա) տրամադրելու դեպքում պահանջվող չափանիշներին:

Լոնդոն-Երևան Կօ” ապահովագրական ընկերության կողմից թողարկված Ճանապարհորդության ապահովագրության վկայագրերը գործում են ամբողջ աշխարհում:

ՀՀ հավատարմագրված դեսպանատների կողմից մուտքի թույլտվություն (վիզա) ստանալու համար դիմած անձանց համար Ընկերությունը մշակել է հատուկ փաթեթ, որն ընտրած անձիք կարող են աննախադեպ ցածր ապահովագրավճարով, 12,500 ՀՀ դրամով, գնել 30,000 եվրո ապահովագրական գումարով ամբողջ աշխարհում գործող ճանապարհորդության ապահովագրության վկայագրեր մեկ տարվա համար:

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատները, որոնցից շատերը հանդիսանում են Ընկերության հաճախորդներ, ընդունում են “Լոնդոն-Երևան Կօ” ապահովագրական ընկերության Ճանապարհորդության ապահովագրության վկայագրերը:

Միայն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն է, որ խախտելով Ապահովագրության Մասին ՀՀ օրենքի պահանջները և սահմանափակելով ՀՀ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը, մուտքի թույլտվություն (վիզա) ստանալու համար դիմած անձանցից պահանջում է ֆրանսիական ապահովագրական ընկերության կողմից թողարկված վկայագրեր, որոնք սովորաբար 5-ից 6 անգամ  ավելի թանկ արժեն ՀՀ գործող այլ ապահովագրական ընկերությունների նամանատիպ առաջարկներից:          

Այնուամենայնիվ, մեր բազմաթիվ հաճախորդներ, ինչպիսիք են «Երևանի Կոնյակի Գործարան» ընկերությունը, “Ալկատել Թրեյդ Ինթերնեյշնլ Էյ Ջի” ընկերության Հայաստանի Ներկայացուցչությունը և բազմաթիվ ֆիզիկական անձիք, որոնց Ֆրանսիայի դեսպանությունը չի ներկայացնում նման պահանջ, երկար տարիներ օգտվում են մեր ընկերության ապահովագրության վկայագրերից Ֆրանսիա կատարած ճանապարհորդություննների ընթացքում:

Վերը նշված խնդրի կարգավորման համար մեր ընկերությունը պաշտոնապես դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսին` ներկայացնելով ճանապարհորդության ընթացքում ապահովագրված անձանց շուրջերկրյա աջակցության ծառայություն մատուցող բրիտանական “ՍԵԳԱ ԳՐՈՒՊ” (SEGA GROUP) ընկերության նամակը և հուսով ենք առաջիկայում ստանալ դրական պատասխան: 

Ինչու՞ “Լոնդոն-Երևան Կօ” Ապահովագրական ընկերությունը չի տրամադրում իր ֆինանսական և վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը Արմինֆո գործակալությանը:

Ընկերությունը չի տրամադրում տեղեկատվություն Արմինֆո գործակալությանը, քանի որ ընկերության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արմինֆոյի կողմից հրապարկվող տեղեկատվությունում երբեմն առկա են լինում ցուցանիշներ, որոնք ընկերության տվյալներով սխալ են արտացոլում իրական իրավիճակը ապահովագրության ոլորտում (այստեղ նկատի են առնվում տեղեկատվությունը տրամադրող ընկերությունների ցուցանիշները):  Այդ սխալների պատճառով Արմինֆո գործակալության վերլուծությունները երբեմն ունենում են ազդեցիկ շեղումներ իրական պատկերից:

Վերոհիշյալը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ, որոնցից ամենագլխավորը, մեր կարծիքով, դա սխալ ցուցանիշների հետևանքով որոշ ընկերությունների գովազդն է (ինչյու ոչ նաև ինքնագովազդը), իսկ որոշ ընկերությունների համար էլ` հնարավոր հակագովազդը:

Ուստի, հարցի կապակցությամբ մեր դիրքորոշումը այն է, որ առկա պայմաններում այդպիսի վերլուծությունների համար նախապատվությունը պետք է տրվի վերահսկող մարմնին` ՀՀ Կենտրոնական բանկին, որն ունի բոլոր անհրաժեշտ լծակները և մարդկային ռեսուրսները այդպիսի վերլուծությունների իրականցման, ցուցանիշների ճշմարտացիության ապահովման և հանրությանն անվճար ներկայացման համար: