ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առևտրականների համար սովորական գործելակերպ է ապահովագրել իրենց ապրանքները, որովհետև վերջիններս վստահ են, որ համեմատաբար ցածր ապահովագրավճարի մուծման դիմաց կստանան նյութական հատուցում փոխադրման ընթացքում գտնվող բեռի կորստի կամ վնասի համար: «Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ընկերության բեռնափոխադրման ապահովագրության վկայագիրը տրամադրում է բեռների ապահովագրություն աշխարհով մեկ:

Այս ծածկույթն ընդգրկում է բեռների փոխադրումը ցամաքային, ծովային և օդային ճանապարհներով և այն որպես կանոն նաև ներառում է պատերազմի և գործադուլի ռիսկերը: Կախված փոխադրումների հաճախականությունից և գործունեության տեսակից, որի մեջ Դուք ներգրավված եք, կարող եք ընտրել Ձեզ համապատասխան փաթեթը` Մեկանգամյա բեռնափոխադրում կամ Բաց Քովեր (փաթեթ):

Ընդհանուր առմամբ Մեկանգամյա բեռնափոխադրումը կիրառական է որոշակի կոնկրետ ապահովագրության համար, որը երբեմն կոչվում է “նշված ռիսկ”,  և որտեղ ճշգրտորեն սահմանվում են փոխադրամիջոցի, ապահովագրվող ապրանքների և երթուղու անունները:

Բաց Քովերը (փաթեթ) ապահովագրում է նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում բազմաթիվ փոխադրումներ: Ապահովադիրը կարող է հայտարարագրել յուրաքանչյուր  բեռնափոխադրումը սկսելուց առաջ պայմանով, որ այն կլինի յուրաքանչյուր բեռնափոխադրման համար սահմանված ենթասահմանի ներքո:

Անհրաժեշտության դեպքում, երբ բեռը ստացողը կամ օտարերկրյա  բանկը (ակրեդիտիվի դեպքում) պահանջում են Լլոյդսի վկայական, մենք կարող ենք  տրամադրել այն մեր հաճախորդներին:

Դրանք ընդունելի են ամբողջ աշխարհում և կարող են ուղարկվել կամ Ձեզ կամ անմիջականորեն բեռը ստացողին:
Սակագները հաշվարկվում են կախված բեռնափոխադրման արժեքից, իսկ եթե բաց քովեր է, ապա կանխատեսված տարեկան շրջանառության, երթուղու, բեռնափոխադրման տեսակի, փաթեթավորման ձևի, պայմանների և այլնի հիման վրա:

Բեռնափոխադրումների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

ֆիզիկական անձանց համար` պատշաճ լրացված հարցաթերթիկ, հաշիվ-ապրանքագրի պատճե, անձնագրի պատճե,
իրավաբանական անձանց համար`
պատշաճ լրացված հարցաթերթիկ, հաշիվ-ապրանքագրի պատճե, պետ. ռեգիստրի վկայականի պատճե, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային տվյալներ:

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ-A ռիսկեր  ՊԱՅՄԱՆՆԵՐ-ՑԱՄԱՔ         ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ             ՊԱՀԱՆՋԻ ԴԻՄՈԻՄ