ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության վկայագրի համաձայն «Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է համապարփակ պաշտպանություն շինմոնտաժային աշխատանքների, շինարարական սարքավորումների և մեքենաների վնասի կամ կորստի դեպքում:

Սույն փաթեթը հատկապես կարևոր է շինարարական առևտրի համար: Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության վկայագիրը տրամադրում է բոլոր ռիսկերից ապահովագրություն (ծածկույթ) շինությունների կամ կառույցների կապալառուներին և շինարարներին շինարարության ընթացքում:

Շինարարական հրապարակում գտնվող սեփական և վարձակալված սարքավորումները և մեքենաները (գործիքները, սարքավորումները) նույնպես կարող են ապահովագրվել:

Վկայագիրը տրվում է պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի համար և որպես կանոն ընդլայնվում է ներառելու կապալառուների իրավական պատասխանատվությունը երրորդ անձանց նկատմամբ վերջիններիս սեփականությանը հասցված վնասի կամ կորստի կամ մարմնական վնասվածքի դեպքում:

Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

իրավաբանական անձանց համար`
պատշաճ լրացված հարցաթերթիկ, պետ. ռեգիստրի վկայականի պատճե, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային տվյալներ: 

ՊԱՅՄԱՆՆԵՐ